Ասադի ռեժիմն Աֆրինում մեզ չի կանգնեցնի. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական բանակի մուտքն Աֆրին չի խանգարի թուրքական ԶՈւ-ին շարունակել այնտեղ թուրք զինյալների դեմ իրենց գործողությունը, գրում է թուրքական «ՀաբերԹյուրք» պարբերականը:
«Մենք շեշտել ենք Սիրիայի տարածքային ամբողջականության կարևորությունը մեզ համար: Ասադի ռեժիմն ինչո՞ւ է մտնում Աֆրին: Եթե քուրդ ահաբեկիչներին մաքրելու համար է մտնում՝ թող մտնի: Իսկ եթե պաշտպանելու՝ իմացեք, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել թուրք զինորին», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ տեղի քրդական ջոկատները, որոնք ավելի վաղ պայքարել են Ասադի ռեժիմի դեմ, համաձայնության են եկել իշխանությունների հետ, ինչի արդյունքում սիրական բանակը կարող է մտնել Աֆրին:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: