Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը
![Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը](https://gdb.rferl.org/18815CCB-6068-486E-B456-A48890AFD6BB_w800_h450.jpg)
Այսօր կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Դրա ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը:
«Ռեջեպ Թայիփ Էրդողանն իր ռուս գործընկերոջը պատմել է Աֆրինում ընթացող «Ձիթենու ճյուղ» գործողության մասին», - հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Նույն աղբյուրի համաձայն, Էրդողանը և Պուտինը քննարկել են սիրիական Իդլիբ գավառի ապառազմականացված գոտում նոր դիտորդական կետերի ստեղծման հարցը: