Ռուսաստանը կզրկվի միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքից
Դեկտեմբերի վերջին Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կայքում հրապարակվել էր «Միջազգային ստանդարտը՝ WADA-ի կանոնադրության համապատասխան այն ստորագրած կողմերի համար»:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, Ռուսաստանի կողմից փաստաթուղթը ստորագրել է ռուսական հակադոպինգային գործակալությունը, որն այժմ պատժամիջոցների տակ է գտնվում: Սակայն միջազգային մարզական միջոցառումների անցկացման հայտեր կընդունվեն միայն այն երկրներից, որոնց կառավարությունները վավերացրել են և ընդունել են ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվեցիան կամ միացել են դրան, իսկ Ազգային օլիմպիական կոմիտեներն ու Հակադոպինգային գործակալությունները ճանաչվել են կանոնակարգին համապատասխան:
Դա խոսում է այն մասին, որ արգելքը չի տարածվի այն մրցաշարերի վրա, որոնց անցկացման համար արդեն պայմանագրեր են ստորագրվել, այդ թվում և 2018-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության վրա, որը հյուրընկալելու է Ռուսաստանում: Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն ապրիլի մեկից: