Ֆեդերեր. Ցանկանում եմ որքան հնարավոր է երկար խաղալ
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ցանկանում է երկար ժամանակ խաղալ.
«Մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքն իմ գլխավոր նպատակը չէ: Ինձ համար կարևոր էր լավ հանդես գալ Ռոտերդամի մրցաշարում, սակայն չէի ծրագրում մրցաշրջանն ավարտել առաջին ռակետի կարգավիճակում: Դրա համար պետք է հաղթեի «Grand Slam»-ի ու «Masters»-ի մրցաշարերում և դուրս չմնայի Մայամիի մրցաշարի առաջին փուլից: Իհարկե, ծանր եմ տանում այդ պարտությունը, բայց կարող եմ համակերպվել այդ մտքի հետ:
Այժմ ժամանակ ունեմ հանգստանալու համար, որից հետո կվերադառնամ մարզումներին, որպեսզի հավաքեմ լավ մարզավիճակ մրցաշրջանի երկրորդ հատվածի համար: Այս պահին իմ համար ամենակարևորը որքան հնարավոր է երկար խաղալն է, այլ ոչ թե միավորները պահպանելու մասին մտածելը»,-Ֆեդերերի խոսքերը մեջբերում է «Tennis World USA»-ն: