Ճապոնուհին մահացել է իր սեփական կատվի հուղարկավորության ժամանակ
50-ամյա ճապոնուհին մահացել է իր սեփական կատվի հուղարկավորության ժամանակ, այս մասին գրում է Tokyo Reporter-ը:
Մահացած կնոջ մարմինը հայտնաբերել է նրա բնակարանի սեփականատերը, ով եկել էր ամսական վարձը ստանալու:
Ոստիկանները կարծում են, որ կինը մահացել է այն ընթացքում, երբ փորել է իր կատվի գերեզմանը. նրա կողքին հայտնաբերվել է բահ և մահացած կատվի մարմինը: Առավել հավանական վարկած է սրտի կաթվածը, որը կինը կարող է ստացած լինել այդ ժամանակ:
Կինն ընկել է իր կողմց փորված գերեզմանափոսը: Նրա մարմնի վրա բռնության որևէ հետք չի հայտնավերվել:
Հայտնի է, որ ճապոնուհու դին գտնվել է մահից ավելի քան մեկ ամիս անց: