Մահացել է Հարի Փոթերի և Օսթին Փաուերսի մասին ֆիլմերից հայտնի դերասանը (տեսանյութեր)
ԱՄՆ-ում 49 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի դերասան Վերն Թրոյերը, որը ճանաչում է ստացել Օսթին Փաուերսի ու Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանվելուց հետո:
Ինչպես հաղորդում է TMZ-ն՝ դերասանի ընտանիքին հղումով, Թրոյերը մեկ ամիս առաջ հոսպիտալացվել էր: Հայտնի է, որ նա միացված էր կյանքի արհեստական ապահովման սարքին:
Աղբյուրը հավելում է, որ Հոլիվուդի մի շարք ներկայացուցիչներ ցավակցել են Թրոյերի ընտանքին ու ափսոսանք հայտնել նրան կորցնելու համար: