Պիրես. Հուսով եմ` Վենգերը կհաղթի Եվրոպա լիգայում նախքան Արսենալից հեռանալը
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին որոշումը.
«Ինձ համար մեծ պատիվ է եղել Վենգերի հետ 6 մրցաշրջան աշխատելը: Նրանից շատ բան եմ սովորել:
Իհարկե, տխրում եմ նրա համար, ֆուտբոլի համար` առհասարակ: Հուսով եմ` Արսենը կկարողանա նվաճել Եվրոպա լիգայի Գավաթը, որպեսզի հեռանա բարձունքում»,- Պիրեսի խոսքերն է փոխանցում «AFP»-ը:
Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը»: Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ «Արսենալը» 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7-ական անգամ էլ նվաճել է երկրի Գավաթն ու լիգայի Գավաթը: