Աբովյան քաղաքից ցուցարարները հասել են Երևան
Աբովյան քաղաքից մոտ 150 ցուցարար երթով շարժվեց դեպի Երևան: Նրանք միացման
կոչեր են անում քաղաքացիներին և ոստիկաններին: «Այսօր կամ երբեք»
վանկարկումներով նրանք առաջանում են, իսկ ոստիկանները փորձեր արեցին
կանգնեցնել երթը, սակայն չստացվեց: Այժմ աբովյանցիները հասել են Երևան քաղաքի
Հյուսիսային ավտոկայան: