Մահացել է Playboy-ի խորհրդանիշ ճագարի ստեղծողը
Ամերիկյան հայտնի Playboy ամսագրի հիմնադիրներից մեկը՝ ամսագրի խորհրդանիշ և լոգոյի մաս կազմող ճագարի հեղինակ Արթ Փոլը, մահացել է 93 տարեկան հասակում: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ հղում անելով նրա այրուն:
Տղամարդկանց համար նախատեսված հռչակավոր ամսագրի ստեղծող Հյու Հեֆների հետ Փոլը ծանոթացել էր 1953 թվականին: Եվ հենց ինքն է եղել հրատարակչության առաջին ընդունված աշխատակիցը: Փոլը դարձել է նաև ամսագրի դեբյուտային համարի շապիկի հեղինակը, որին պատկերված է եղել Մերիլին Մոնրոն:
Ամսագրի կրեատիվ բաժնի տնօրեն Արթ Փոլը մահացել է ապրիլի 28-ին: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վերջինս երկար ժամանակ հիվանդ է եղել թոքաբորբով:
Հիշեցնենք, որ Հյու Հեֆները մահացել է 2017 թվականի սեպտեմբերին: