Էրդողանը նախընտրական հանդիպում կունենա Բոսնիա֊Հերցոգովինայի մայրաքաղաքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատարստվում է այսօր նախընտրական հանդիպում ունենալ Սարաևոյում՝ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ ընտրություններին ընդառաջ:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ակնկալվում է, որ քաղաքի ամենամեծ մարզակենտրոններից մեկում նախատեսված հանդիպմանը կմասնակցեն տեղաբնակ շուրջ 20,000 թուրքեր:
Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում նախատեսված այս հավաքից առաջ՝ անցած ամիս, եվրոպական մի շարք երկրներ՝ Գերմանիան, Ավստրիան և Հոլանդիան, արգելել էին Թուրքիայի իշխանություններին իրենց տարածքում քարոզչական արշավ անցկացնել: