Ուկրաինայում մանկական ճամբարից մարդիկ տարհանվել են՝ տեղացած ձյան պատճառով (լուսանկարներ)
Ուկրաինայի Անդրկարպատյան մարզում մանկական վրանային ճամբար է տարհանվել: Պատճառ են դարձել օդի ցածր ջերմաստիճանի հետևանքով ձյան տեսքով տեղումները: Այս մասին հայտնում է Life-ը՝ հղում անելով Անդրկարպատյան մարզի նահանգապետ Գենադի Մոսկալին:
«Այս տեղանքում մանկական վրանային ճամբար կար: Դեպքի վայր են ժամանել փրկարարները՝ տաք վերմակներով ու տաք թեյով: Առաջիկա ժամերին երեխաները կտեղափոխվեն մարզի բնակավայրեր», - ասել է Մոսկալը:
Նշվում է, որ առավոտյան օդի ջերմաստիճանն այն լեռան վրա, որտեղ տեղակայված է ճամբարը, +1 աստիճան է եղել: Ընդհանուր առմամբ, վրանային ճամբարում հանգստանում էր 25 երեխա ու 2 մեծահասակ: