Ո՞վ է Փարիզում հոգացել ԿԳ նախարարի ծախսերը
Գերատեսչությունը պատասխանել է Aravot.am-ի հարցմանը Մայիսի 23- 25-ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովին եւ 5-րդ քաղաքականության ֆորումին, սակայն վարչապետի որոշումը Արայիկ Հարությունյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերի մասին, եղել է հունիսի 15-ին: Որոշման մեջ նշված է. «Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի 10-րդ նախարարական գագաթաժողովին և Բոլոնիայի գործընթացի 5-րդ քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ 2018 թվականի մայիսի 23-25-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 …