«Եթե ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանից բացի մյուսների տներն էլ մտնի, այնքան գողացված նկար կգտնի, որ կարող է մի մեծ պատկերասրահ լցվի»․Սամվել Գալստյան
Գյումրեցի ճանաչված գեղանկարիչ Սամվել Գալստյանի համոզմամբ, հայտնի նկարիչների աշխատանքը գողանալը մի նպատակ է հետապնդում. դրանք միմիայն փողի վերածել։ «Հաստատ համոզված եմ, որ Սարյանի կամ Մինասի նկարները գողանալով՝ չեն տանի իրենց պատից կախեն, իրենց նպատակը վաճառելն ու ահռելի գումարներ աշխատելն է։ Իրենք գործերից չեն հասկանում, գիտեն, որ Սարյանը թանկ է գնահատվում, Մինասը թանկ է գնահատվում, բայց …