Ռուսաստանը դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չափազանց բացասաբար կվերաբերեր Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Այդ մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Չափազանց բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես նա կվերաբերեր դաշինքին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը:
Նրա խոսքով՝ «հնարավորություն կա աշխատելու անմիջապես այդ երկրների հետ երկկողմ ձևաչափով»:
«Երբ Խորհրդային Միությունը դուրս էր հանում իր զորքերը Գերմանիայից, մեզ խոստացան, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք»,- հիշեցրել է ՌԴ նախագահը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վրաստանն անպայման կդառնա կազմակերպության անդամ: