Ալիսոնը ցանկանում է տեղափոխվել «Լիվերպուլ». «Ռոման» գտել է նրան փոխարինողին
«Ռոմայի» դարպասապահ Ալիսոնը մտադրված է կարիերան շարունակել «Լիվերպուլում»: Բրազիլացին իր ցանկության մասին հայտնել է գործակալին, ով արդեն բանակցություններ է վարում մերսիսայդցիների հետ:
Ջանլուկա դի Մարցիոն հայտնում է, որ տեղափոխության արժեքը կարող է կազմել 66 մլն ֆունտ ստերլինգ: Սա կլինի պատմության մեջ դարպասապահների ամենաթանակ տրանսֆերը:
Կողմերը մոտ են համաձայնության գալուն, իսկ հռոմեական ակումբն արդեն գտել է Ալիսոնի փոխարինողին:
«Գայլերը» համաձայնության են եկել ՊՍԺ-ի դարպասապահ Ալֆոնս Արեոլայի հետ: Խաղացողն Ա Սերիայում կվաստակի տարեկան 3 մլն եվրո: «Ռոման» դեռևս չի կարողանում համաձայնության գալ փարիզյան ակումբի հետ: Իտալացիները տրանսֆերի համար առաջարկում են 20 մլն եվրո, իսկ ՊՍԺ-ն պահանջում է այն ավելացնել ևս 10 մլն-ով: