Տասը ժամով կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և Մարմարաշեն համայնքի ջրամատակարարումը
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 19-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի և Մարմարաշեն համայնքի՝ Մարմարների 2-րդ թաղամասի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում են Վեոլիա Ջուր ՓԲԸ-ից:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: