Ոչ մի պարտված եզրափակիչ. Ռաֆաել Վարանի անհավանական ցուցանիշը
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆաել Վարանն իսկական թալիսման է այն թիմերի համար, որտեղ նա խաղում է:
Ֆրանսիացին 25 տարեկան է, սակայն հասցրել է նվաճել 25 տիտղոս: Պաշտպանը իր կարիերայում դեռևս չի պարտվել ոչ մի եզրափակիչ: Նա կամ հաղթում է եզրափակչում, կամ չի մասնակցում այդ հանդիպմանը:
Վարանը չի մասնակցել 2013 թվականի Իսպանիայի Գավաթի եզրափակչին, որտեղ «Ռեալը» պարտվեց «Աթլետիկոյին» և ԵՎՐՈ-2016-ի եզրափակչին, երբ Ֆրանսիան զիջեց Պորտուգալիային:
Երկու դեպքում էլ նա վնասվածք է ունեցել:
Մնացած բոլոր վճռորոշ հանդիպումներին նա մասնակցել է ու հաղթանակած հեռացել խաղադաշտից: