Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համաձայնագիրը
![Ստորագրվել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման
համաձայնագիրը](http://hetq.am/static/news/b/2018/07/91431.jpg)
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր
ստորագրվել է «Հայաստանում՝ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում
«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի նախագծման,
ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տիրապետման և
շահագործման մասին» Հայաստանի կառավարության աջակցության համաձայնագիրը: