Ն. Փաշինյան «Մեր դարավոր բարեկամ, եղբայր ՌԴ-ն ունի բոլոր լծակները՝ թույլ չտալու Ադրբեջանին գնալ սադրանքի»
ՀԱՊԿ անդամ Բելառուսի՝ Ադրբեջանին զենք վաճառելը մտահոգիչ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, և վերջինս իր մտահոգության մասին անձամբ է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին կառավարությունում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հետք»-ի հարցին: