«Բանանցը» նոր ֆուտբոլիստ ունի
Երևանի «Բանանցը» նոր ֆուտբոլիստ ունի: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Բանանցը» պայամանագիր է ստորագրել է 21-ամյա ռուս կիսապաշտպան Միխայիլ Սլովյովի հետ: Միխայիլ Սլովյովը ռուսական «Արմավիրի» ֆուտբոլիստ է և առաջիկա մրցաշրջանի ընթացքում կխաղա վարձակալական հիմունքներով:
Միխայիլ Սոլովյովը խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» երիտասարդական թիմում, Պենզայի «Զենիթում» և 2017-ից «Արմավիրում»: