Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզում կտրուկ ակտիվացել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցագործությունների դեմ պայքարը
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել: Վերջինս, սակայն, ոչ թե մարզում այդ բնույթի հանցագործությունների լիարժեք բացակայության մասին է վկայում, այլ այդպիսիք բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների անբավարարության: