Ամերիկացին վաճառքի է հանել իր իսկ ձեռքով պատրաստված Lamborghini-ն (լուսանկարներ)
ԱՄՆ-ում տղամարդը վաճառքի է հանել իտալական Lamborghini Diablo մակնիշի մեքենայի կրկնօրինակը, որն ինքնուրույն է պատրաստել: Корреспондент-ի փոխանցմամբ՝ մեքենան նա գնահատել է 80 000 դոլար:
Հայտնի է, որ օրիգինալ Lamborghini Diablo մոդելն արժե 200 000 դոլար և համալրված է 6 լիտր ծավալային V12 շարժիչով: Ամերիկացու ստեղծած կրկնօրինակը զինված է Chevrolet Corvette-ի V8 շարժիչով, որը 300 ձիաուժ հզորություն է զարգացնում: Արգելակման համակարգը նույնպես փոխառվել է այդ մեքենայից: Շարժիչն աշխատում է 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ համադրությամբ:
Ամերիկացին նշել է, որ մեքենայի կարկասը զրոյից է հավաքել: Մեքենան համալրվել է օրիգինալ տեսքով անվահեծերով, ղեկանիվի ուժեղացուցիչով:
Ամերիկացու խոսքով՝ մեքենան կառուցելու համար նա 100 000 դոլար և 2000 ժամ է ծախսել: