«Ձեր կառավարությունն իրավունք չուներ ընտրատեղամասերի տեսախցիկները բաշխել». Մարուքյանը՝ Հարությունյանին
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ այսօր խորհրդարանում հրավիրված քննարկման ժամանակ բանավեճ բռնկվեց աշխատանքային խմբի «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանի ու ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ: Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով առաջիկայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման խնդիրներին, առանձնացրեց տեղամասերում տեսախցիկների տեղադրման խնդիրը՝ ընդգծելով, որ դրա բեռը կրում է ներկայիս իշխանությունը: «Ասում ենք՝ գումար չկա, մեզ ասում են՝ իշխանություն եք, […]