Պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ հարավային օկրուգի ներկայացուցիչներին
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 20-ին
ընդունել է ՌԴ հարավային օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովին և
102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովին, որոնց ուղեկցում էր ՀՀ
ԶՈւ և ՌԴ ԶՈւ-երի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Փարվանյանը։