Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հոնդուրասի՝ սեռական սկանդալի կենտրոնում հայտնված փոխերեցի հրաժարականը
Հռոմի Ֆրանցիսկոս պապն ընդունել է Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայի արքեպիսկոպոսարանի փոխանորդ եպիսկոպոսի հրաժարականը, որը ներգրավված է եղել սեռական սկանդալի մեջ:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Խոսե Խուան Պինեդան, որը օժանդակ եպիսկոպոսի պաշտոն է զբաղեցրել, համարվում էր արքեպիսկոպոսարանի երկրորդ դեմքը:
Հոգևորականի հրաժարականի մասին ուրբաթ հայտարարել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը՝ չնշելով դրա պատճառը:
Մարտին National Catholic Register կաթոլիկ պարբերականը տեղեկացրել էր, որ երկու նախկին սեմինարական Պինեդային մեղադրել են սեռական ոտնձգություն կատարելու մեջ: