Թուրքիայի քեմալական կուսակցության ազատազրկված պատգամավորը հացադուլ է սկսել
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի նախկին լրագրող, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) պատգամավոր Էնիս Բերբերօղլուն, ով Ազգային հետախուզական ծառայությանը պատկանող բեռնատարների մասին հրապարակման գործով 25 տարվա ազատազրկման է դատապարտված, հայտարարել է հացադուլ սկսելու մասին: