Ռեինան 19 օր «Միլանում» անցկացնելուց հետո հնարավոր է լքի ակումբը
Դարպասապահ Պեպե Ռեինան մոտ ժամանակներս չի բացառվում, որ կլքի «Միլանը», այս մասին հայտնում է «Calciomercato»-ն:
Ռեինայի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: Լոնդոնցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին արդեն իսկ աշխատել է 35-ամյա դարպասապահի հետ «Նապոլիում»:
Հիշեցնենք, որ Ռեինան «Միլան» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով հուլիսի 2-ին: Նրա պայմանագրում սահմանված հրաժարագին կա` 3 մլն եվրոյի չափով: