Պետական ավտոմեքենաները օտարվել են աբսուրդային ցածր գներով
2016 թվականին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց պետական ավտոպարկի օպտիմալացման մասին։ Օտարվեց ավելի քան 1200 ավտոմեքենա։ Դրանց մեծ մասը 1980-1990թթ․ արտադրության, ոչ սարքին վիճակում գտնվող ավտոմեքենաներ էին, որոնք այսպես թե այնպես չէին շահագործվում։ Ըստ էության, կառավարությունը ազատվեց կոռոզիայի ենթարկված ջարդոնից։