Նոր մրցաշրջանից Իսպանիայի առաջնության որոշ խաղեր կանցկացվեն ԱՄՆ-ում և Կանադայում
Լա Լիգան համաձայնության է եկել Relevant բազմազգ կազմակերպության հետ, որի շրջանակում 15 տարի շարունակ Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում:
Համաձայնության արդյունքում ստեղծվել է «LaLiga North America» կազմակերպությունը, որը կներկայացնի Պրիմերայի շահերը Հյուիսային Ամերիկայում, որտեղ 2026 թվականին կանցկացվի աշխարհի առաջնությունը:
Համաձայնագրի մեջ կա կետ, ըստ որի արդեն այս մրցաշրջանում «Բարսելոնան» և «Ռեալը» կարող են այդպիսի մի քանի խաղ անցկացնել ԱՄՆ-ում:
«Մենք ցանկանում ենք զարգացնել ֆուտբոլի հանդեպ հետաքրքրությունն ամբողջ աշխարհում: Այս հեղափոխական համաձայնագիրն, անկասկած, այս հիանալի մարզաձևին կտա ճանաչվածության հիմնաքարային իմպուլս ԱՄՆ-ում և Կանադայում»,- Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն: