«Բավարիան» դժվարություններ չունեցավ «Շտուտգարտի» դեմ խաղում (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 2-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին»:
Խաղն ավարտվեց Նիկո Կովաչի գլխավորած թիմի հաղթանակով` 3:0:
Գոլով աչքի ընկան Լեոն Գորեցկան, Ռոբերտ Լևանդովսկին և Տոմաս Մյուլերը:
Այս խաղից հետո «Բավարիան» 6 միավորով կիսում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը «Վոլֆսբուրգի» հետ:
«Շտուտգարտ»-«Բավարիա»` 0:3
Գոլերը` Գորեցկա (37՛), Լևանդովսկի (62՛), Մյուլեր (76՛)