Համացանցում են հայտնվել Ջոկերի կերպարով Խոակին Ֆենիքսի առաջին կադրերը
Warner Brothers ընկերությունն իր թվիթերյան էջում հրապարակել է դերասան Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ Ջոկերի մասին պատմող նոր ֆիլմի առաջին կադրերը:
Տեսանյութում դերասանը կանգնած է առանց գրիմի, սակայն տեսախցիկի լույսի առկայծման պահին նրա դեմքին հայտնվում է Ջոկերի ժպիտն ու դիմահարդարումը:
DC Comics-ի գլխավոր չարագործներից մեկի մասին պատմող ֆիլմը նախատեսվում է թողարկել 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Նոր ֆիլիմը կապված չի լինի Ջոկերի մասին պատմող մյուս ժապավենների հետ, այլ կպատմի առանձին պատմություն այն մասին, թե ինչպես է Ջոկերն աստիճանաբար վերածվում սերիական մարդասպանի: