Ճապոնիայում առաջին անգամ iPS-բջիջներ են փոխպատվաստել Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի ուղեղում
Կիոտոյի համալսարանի մի խումբ գիտնականներ աշխարհում առաջին անգամ կատարել են Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտի ուղեղում մակածված ցողունային բջիջներից (iPS) աճեցված նյարդային բջիջների փոխպատվաստման վիրահատություն: