Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ նկատմամբ դատավարությունը հետաձգվել է
Մոսկվայի միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին որոշում է կայացրել Արմեն Ջիգարխանյանի և նրա նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի միջև վիճաբանության քննարկումը հետաձգել մինչև նոյեմբերի 20-ը:
Ինչպես հաղորդում է dni.ru-ն, այս որոշման համար պատճառ է հանդիսացել դերասանի նախկին կնոջ հիվանդությունը:
Հաղորդվում է, որ դատական քննարկման ընթացքում դատախազը կպահանջի պատիժ սահմանել դաշնակահարուհու համար: Նշվում է, որ Ջիգարխանյանը, որին պատկանում է դատական քննարկումների նախաձեռնությունը, ոչ մի նիստի ներկա չի գտնվել, թեև գործի ելքը մեծապես կախված է նրա ցուցմունքներից:
Հիշեցնենք, որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրում են մասնավոր կյանքի գաղտնիությունն ու անձեռնմխելիությունը խախտելու մեջ: Հետաքննության վարկածով՝ Վիտալինան գաղտնի տեսախցիկ է տեղադրել ամուսնու աշխատասենյակում, այնուհետև տեսագրությունը փոխանցել է հանրահայտ թոք-շոուներից մեկին: Մեղադրող կողմի վկա Էլինա Մազուրի խոսքով՝ տեսախցիկը կես տարի է աշխատել:
Վիտալինան տեսախցիկի տեղադրումը բացատրել է ամուսնու գործերին հետևելու անհրաժեշտությամբ: