Հայտնի է պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի անունը. Factor.am
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և Կառավարությունում: Factor.am-ի տեղեկություններով՝ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու է «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, ՔՊ անդամ Նիկոլայ Բաղդասարյանը: