«Գրանդ Քենդիի» քաղցր նվերները բոլոր մանկատներին և հատուկ դպրոցներին
Ամեն տարի «Գրանդ Քենդին» հանրապետության բոլոր 9 մանկատների և բոլոր 24 հատուկ դպրոցների երեխաների Ամանորը շնորհավորում է քաղցր նվերներով:
Այս տարի ևս տոնին ընդառաջ մանուկների սիրելի հերոսները Ձմեռ պապի հետ միասին այցելել են փոքրիկներին և նրանց օրը դարձրել տոն:
Քաղցրավենիքով լի տոպրակներ են ստացել մանկատների և հատուկ դպրոցների բոլոր 2131 երեխաները:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում: