Պիկե. Լավ է, որ «Ռեալը» հոկեյի թիմ չունի, թե չէ այնտեղ էլ պետք է դժգոհեին մրցավարներից
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն քննադատել է «Ռեալին»` բասկետբոլի թիմի` կատալոնացիներին պարտվելուց հետո մրցավարների աշխատանքից դժգոհելու համար.
«Նման բաներ լինում են ինչպես բասկետբոլում, այնպես էլ` ֆուտբոլում: Դրանից հետո նրանք խաղում են «Աթլետիկոյի» ստադիոնում և որոշ ժամանակ լռում են այն պատճառով, ինչ այնտեղ տեղի է ունեցել:
Լավ է, որ նրանք թիմ չունեն այլ սպորտերում, օրինակ հանդբոլում կամ հոկեյում: Հակառակ դեպքում այնտեղ էլ էին դժգոհելու մրցավարներից»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Բարսելոնան» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24 տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը` իր ակտիվում ունենալով 54 միավոր: «Ռեալը» (45) 3-րդ տեղում է, իսկ երկրորդ տեղում Մադրիդի «Աթլետիկոն» է (47):