ԵԼ. «Սևիլիան» պայքարից դուրս թողեց «Լացիոյին» (տեսանյութ)
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը հայտնի է:
«Սևիլիան» 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Լացիոյի» նկատմամբ ու շարունակում է պայքարը: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով՝ հօգուտ իսպանական ակումբի:
Այսօր կայացած խաղում հաշիվը բացել է Բեն Յեդերը: Երկրորդ խաղակեսում այն կրկնապատկել է Սարաբիան:
Թիմերը հանդիպումն ավարտել են 10 ֆուտբոլիստով: Տանտերերի կազմում դաշտից հեռացվել է Վասկեսը, իսկ հռոմեական ակումբից իր թիմին 10 ֆուտբոլիստով է թողել Մաուրշիչը: