Թուրքիայում ոստիկանները գրոհել ու խուզարկել են համշենցի մտավորականի տունը, ձերբակալել նրա կոնջը
Թուրքիայի Արդվին նահանգի Խոպա քաղաքում ոստիկանությունը գրոհել է համշենցի մտավորական Ջեմիլ Աքսուի տան վրա, այս մասին հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Ոստիկանական ուժերը, խուզարկելով Աքսուի տունը, ձերբակալել են նրա կնոջը՝ Նուրջան Աքսուին: Ոստիկաններն առգրավել են նաև Նուրջանին պատկանած մի շարք գրքեր և նրա անձնական համակարգիչը:
«Դասական օրինակ մեր հայրենիքից... Facebook-ում արված հրապարակումների պատճառով վաղ առավոտյան գրոհել են մեր տան վրա, խուզարկել, Նուրջանին ձերբակալել... Читать дальше...