ԱՄՆ-ի Գերագույն դատարանի դատավորի նշանակման պատմությունը. այսօր ու 27 տարի առաջ
ԱՄՆ-ի Սենատը պատրաստվում է ավարտին հասցնել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Բրեթ Քավանոյի թեկնածության շուրջ քննարկումները: Սակայն Քրիստին Ֆորդի ներկայացրած մեղադրանքները հարցականի տակ են դնում ընթացքը ու հիշեցնում երեք տասնամյակ առաջ տեղի ունեցած նմանատիպ մի պատմություն: