Յուրա Մովսիսյանի կոչը երկրպագուներին և ծանոթությունը ՀՖՖ նախագահի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքական է հրավիրվել ԱՄՆ-ի «Չիկագո Ֆայրում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը: Հայ ֆուտբոլիստը ժամանել է Հայաստան և հանդիպել ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի հերթական հանդիպումները՝ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ: Տեսանյութը` ՀՖՖ-ի armsport.am