Կառավարությունը Կոտայքի մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ եղած խնդիրների լուծման համար. Ռ. Պետրոսյան
Կոտայքի մարզում առաջնահերթ մի շարք հիմնախնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարությունը մարզին հատկացրել է ավելի քան 354 մլն դրամ:
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Ըստ նրա՝ հատկացված միջոցներով կլուծվեն խնդիրներ, որոնք տևական ժամանակ համայնքների բնակիչների համար անհանգստության առիթ են եղել:
«Ծրագրերն իրականացվելու են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից մասնակի ֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի»,-հավելել է մարզպետը... Читать дальше...