Ազգերի լիգա. Իտալիան և Բոսնիա և Հերցեգովինան չպարզեցին հաղթողին
Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում Իտալիայի հավաքականն ընդունեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն: Առաջին խաղակեսն ավարտվեց առանց դարպասի գրավման: Երկրորդ խաղակեսի 58-րդ րոպեին Էդին Ջեկոն հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին: 10 րոպե անց Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1:1: Խմբի մյուս խաղում Նիդեռլանդների հավաքականը հաղթեց Լեհաստանի ընտրանուն (1-0):
Читать дальше...