Արցախցիները տուն են վերադառնում, իսկ այլևս տուն չունեցողները՝ բարի ճանապարհ մաղթում նրանց
Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից ամեն առավոտ հարյուրավոր արցախցիներ տուն են վերադառնում։ Շատերի սրտում վախ ու անհանգստություն կա. սահմանն ավելի մոտ է, բայց հողն ապրելով են պահում։