«Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել»․ Հատուկ գումարտակի ծառայող Լևոն Տոնոյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Ոստիկանության ՊՊԾ 3-րդ հատուկ գումարտակի ծառայող Լևոն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «10.12.2020, դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից` դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին: 4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է …