Հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է
Հուլիսի 17-ին, ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն: