«Սուրմալու» է եկել Ալեն Սիմոնյանը. քաղաքացիներին բաժանում են ձեռնոցներ՝ փլատակի տակից տուժածներին օգնելու համար. կա 1 զոհ, 35 տուժած, մեկի վիճակը ծանր է
Ուշագրավ է, որ քաղաքացիական անձինք փորձում են ձեռքի տակ եղած միջոցներով՝ դույլերով ու թասերով պայքարել կրակի դեմ: Բայց հրավառ նյութերը բավականին շատ են ու ամեն րոպե նոր պայթյուն ու նոր օջախներ են հայտնվում, ինչին հաջորդում են փլուզումները: Քաղաքացիներից մեկը բաժանում էր ձեռնոցներ ու խնդրում մարդկանց օգնել փլատակները հանել: