Մակրոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում
Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցով, հաղորդում է Ելիսեյան պալատը։ «Ֆրանսիան հարցը կտանի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, որտեղ այս պահին նախագահում է», հայտարարել է նախագահ Մակրոնի գրասենյակը։ «Նախագահ Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,-հայտարարել է նախագահական գրասենյակը, հավելելով՝ Մակրոնը պատրաստակամ է նաև բանակցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։... Читать дальше...