Կներեք, բայց 27,5 միլիոնը ես չեմ ուզել․ վերջում մարդկանց ես դա հասկացրի
Եթե անկեղծ լինեմ, ապա Դորտմունդում խաղալու տարիներին թուրքերի հետ երբեք խնդիր չի եղել, թեպետ գիտեի, որ այդ քաղաքի բնակչության մոտ 50 %-ը հենց թուրքական համայնքն էր։ Իրոք երբեք որևէ խնդրի չեմ առնչվել այս առումով , ինչ-որ մեկի կողմից որևէ անհամություն չեմ տեսել։ Այս մասին Profootball-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։