Ալվարեսը երկարաձգեց պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ. պաշտոնական
Խուլիան Ալվարեսը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ակումբը հայտարարել է արգենտինացի հարձակվողի հետ նոր համաձայնագրի կնքման մասին։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականը։
Ալվարեսը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Ռիվեր Փլեյթից»: Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։