Թույլ չտալ հերթական բնաջնջումը և գալիք սերնդին փոխանցել ավելի ուժեղ ու հզոր հայրենիք. սա է մեր օրվա հրամայականը. «Ապրելու Երկիր» կուսակցություն
«Ապրելու երկիր» կուսակցության թիմը մայիսի 9-ին այցելել է «Հաղթանակի» հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետև այցելել «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու հայոց հաղթանակի և խաղաղության համար մղվող պայքարի մարտերում ընկած զինվորների հիշատակին։ Թույլ չտալ մեզնից խլել այն հաղթանակը, որի համար հայ ժողովուրդն անձնազոհ պայքար է մղել, թույլ չտալ խաթարել այն խաղաղությունը, որի հաստատման համար մենք …